Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ ներդնելիս միշտ էլ հիմնադրամը  կամավոր ընտրողներ քիչ են լինում քանի որ ֆինանսական գիտելիքների պակաս է զգացվում: Այդ պատճառով պետությունը նախատեսել է համակարգ որն ինքն է ընտրում հիմնադրամը: Այս մասին ՍԴ նիստում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը` պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե հունվարի տվյալով 250000-ից ընդամենը  155 մարդ էր ընտրել  կենսաթոշակային հիմնադրամ եւ հարցին թե  ինչ իրավիճակ է ներկա պահին:

Երիցյանի խոսքով` համակարգը եւ կենսաթոշակային հիմնադրամը կարող են փոխվել  վճարողի ցանկությամբ:

«Այսօրվա դրությամբ 5337 մարդ է կամավոր ընտրել կենսաթոշակային հիմնադրամ: 127007 մարդու համար արդեն դրամական փոխանցումներ են արվել, նաեւ եղել են  պետբյուջեից հատկացումներ: Երիցյանը նաեւ հավելել է որ այդ մասին իրազեկող մամլո հաղորդագրություն է  տարածվել, բացի այդ, անձնական նամակով քաղաքացիներին կիրազեկեն իրենց փոխարեն այս կամ այն հիմնադրամն ընտրելու մասին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am