Մոլդովացի պաշտոնյաների մետ մեկ երրորդը (29%), որոնք աշխատում են պետական կենտրոնական մարմիններում, չեն հերքում այդ կառույցներում կոռուպցիայի առկայությունը, ասված է Transparency International-ի հետազոտությունում:
«Հետազոտության տվյալով` մասնակիցների մեկ երրորդը (29%) պնդում են պետական մարմիններում կոռուպցիայի ֆենոմենի առկայության մասին: Այս ցուցանիշները 13%-ով ցածր են 2012-ի համանման տվյալներից», - հարցման տվյալները մեկնաբանել է կազմակերպության փորձագետ Յանինա Սպինեյը, հայտնում է Ukrinform-ը:
Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ նույնքան պաշտոնյա էլ հայտարարել են պետհաստատություններում կադրերն ընտրելիս ոչ անաչառ մոտեցման մասին, իսկ պետծառայողների 33%-ն էլ աշխատանքի են ընդունվում բարեկամական կապերի սկզբունքով:
Հարցումն իրականացվել է Մոլդովայի 21 պետհաստատությունում:


























