Պակիստանի դատարանը նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին պետական դավաճանության պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Գեներալն ինքը հայտարարում է, որ անմեղ է եւ գործը քաղաքական շարժառիթներով է:

Մեղադրանքները կապված են այն բանի հետ, որ 2007թ. Մուշարաֆը, լինելով նախագահ, երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ էր կիրառել, որը զգալիորեն ընդլայնել էր իր լիազորությունները: Մուշարաֆին մեղադրանքների հինգ կետ են ընթերցել, որոնցից ոչ մեկով էլ նա իրեն մեղավոր չի ճանաչել: Իր մեղքը ճանաչելու դեպքում պետության նախկին ղեկավարին կարող է սպառնալ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Գեներալ Մուշարաֆը նախագահի պաշտոնն է զբաղեցրել 2001-2008 թթ., իսկ 2008 թ. լքել էր երկիրը: 

2013 թ. վերադառնալով Պակիստան` Մուշարաֆը մտադրվել էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն երկրի իշխանությունները նրա դեմ մեղադրանք էին ներկայացրել:

Ներկայումս Մուշարաֆը սրտաբանական զինհոսպիտալում է: