5-ամյա Ն. Հ.-ին Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել «Շտապօգնության» բժիշկն ու բուժքույրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ քանի որ «Շտապօգնության» մեքենան չի կարող բարձրանալ, քանի որ առատ ձյուն էր նստել: «Մենք մեքենա խնդրեցինք փրկարարներից եւ մեր բժշկի եւ բուժքրոջ ուղեկցությամբ նրան տեղափոխեցինք հիվանդանոց»,- ասաց «Շտապօգնության» տնօրենը:
Նա նշեց, որ արդեն «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից երեխայի ծնողները նրան տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Թագուհի Ստեփանյանն ասաց, որ երեխայի մոտ սուր գաստրիտ ախտորոշում է, առանձնապես վտանգավոր բան չկա, վիճակը նորմալ է
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 30-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 17 շենքի 36-րդ բնակարանից 5-ամյա Ն. Հ.-ին շտապօգնության ավտոմեքենան տեղացած առատ ձյան պատճառով չի կարողանում տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարները Ն. Հ.-ին տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, այնուհետև Արաբկիր ԲԿ:



























