Բաքվում երկու կանանց վեճն ավարտվել է սպանությամբ: ԱՊԱ-ն հայտնում է, որ դեպքը գրանցվել է մարտի 29 –ին: Բաքվի բնակչուհի Սեւինջ Հուսեյնովան գնացել է իր ծանոթուհի Յասամեն Սուլեյմանովայի տուն եւ նեյլոնե զուգագուլպայով խեղդել նրան: Մարտի 30-ին Հուսեյնովան մեղայականով ներկայացել է ոստիկանական բաժանմունք:
Հայտնի է դարձել որ Բինագադինի շրջանում սպանված Սեւինջ Հուսեյնովան պատերազմի վետերան էր: Յասամեն Սուլեյմանովան պատերազմական գործողությունների ընթացքում մի քանի վնասվածք էր ստացել: 3-րդ կարգի հաշմանդամ Սուլեյմանովան վարորդ էր աշխատում: Հաղորդվում է, որ սպանությունը կատարվել էր անձնական հողի վրա: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:



























