Մոսկվայի արեւմուտքում գլխի վնասվածքով տղամարդու դիակ են հայտնաբերել: Ինչպես հաղոդվում է այն փաթաթված է եղել գորգի մեջ:
Մարտի 30-ի գիշերը ոստիկանություն են զանգահարել ականատեսներ, որոնք հաղորդել են սարսափելի գտածոյի մասին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք հաստատել են դիակի առկայությունը՝ փաթաթված պոլիէիլենային թաղանթի ու գորգի մեջ, իսկ գորգն ամրացված է եղել կաշվե գոտիով, պարանով ու կպչուն ժապավենով:
Ավելի ուշ 61-ամյա մոսկվացու սպանության կասկածանքով կնոջ են ձերբակալել:
Հետաքննության վարկածով տղամարդու ու նրա քաղաքացիական կնոջ միջեւ վիճաբանություն է տեի ունեցել: Կինը նրա գլխին է հարվածել չուգունե թավայով, հետո՝ մուրճով:
Ներկայումս կինը կալանավորված ու արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Այս մասին հաղորդել է ՌԴ ՔԿ-ն:
Հետաքննությունը շարունակվում է:


























