Ղրիմի ու Սեւաստոպոլի բնակիչները 2014-ին զինվորական ծառայության չեն զորակոչվելու, նրանց համար առաջին զորակոչը տեղի կունենա 2015-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն:

Նա պարզաբանել է, որ ղրիմցիների զորակոչը նախատեսվում է միայն 2015-ից, երբ նոր սուբյեկտների տարածքում զինկոմիսարիատների ու քաղաքացիների զինվորական հաշվառման համակարգերը կհամապատասխանեցվեն ռուսական օրենսդրությանն ու ՊՆ նորմատիվային բազային:

«Ենթադրվում է, որ նրանք ծառայելու են Ղրիմի թերակղզում մինչեւ 2016-ի վերջը, իսկ հետագայում զինծառայությունը կանցնեն ամբողջ Ռուսաստանի տարածքում»,-հավելել է նախարարը:

Նա նաեւ հաղորդել է, որ ՌԴ-ն հայտարարել է, որ գարնանը ռուսական բանակ կզորակոչեն 154 հազար մարդու: Նախկինի պես նրանք մեկ տարի են ծառայելու: Նա նաեւ ընդգծել է, որ աստիճանաբար ռուսական բանակը ծրագրում են պայմանագրային հիմքի վրա կառուցել: