Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ալբուքերք քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմեկրպել տեղի ոստիկանության դաժանության դեմ: Իրավապահները ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազի միջոցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ ինտերնետում տեսագրություն է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանը կրակում Ջեյմս Բոյդ անունով անտունի վրա:
Anonymous հաքերային խումբը հայտարարել է Բոյդի մահվան համար վրեժ լուծելու մտադրության մասին ու հարձակում է իրականացրել քաղաքային ոստիկանության կայքի վրա:
Նախորդ շաբաթ քաղաքի ոստիկանները եւս մեկ կասկածյալի են սպանել՝ Ալֆրեդ Ռեդուայն անունով:
Albuquerque Journal-ի տեղեկություններով՝ 2010-ից ի վեր ոստիկանները 37 անգամ կրակել են կասկածելի մարդկանց վրա, արդյունքում՝ 24 մարդ զոհվել է:
Հավելենք, որ քաղաքի բնակչության կեսից ավելին լատինաամերիկացիներ են:



























