Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 27-ին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ  Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվել են երկու երկրների միջեւ բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու  խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի եւ Չինաստանի Ժողովրդական բանկի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը եւ ստորագրման արարողությանը ներկա էր Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն  Սարգսյանը: