Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրիմ, որտեղ մտադիր է ժողով անցկացնել թերակղզու սոցիալ-տնտեսական զարգացման հարցով:

Ղրիմի զարգացմանը նվիրված ու Սիմֆերոպոլում կայացած նիստի ժամանակ Մեդվեդեւը կքննարկի դաշնային ինստիտուտի ստեղծման հարցը:

«Մենք միայն պետք է կողմնորոշվենք, թե որ բուհերի բազայի վրա այն ստեղծել»,-ասել է Մեդվեդեւը՝ Սիմֆերոպոլի ամենահին գիմնազիա կատարած այցի ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ սա ռուսական բարձրագույն իշխանության ներկայացուցչի առաջին պաշտոնական այցն է Ղրիմ՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ օրենքը ստորագրելուց հետո:

Նախորդ շաբաթ թերակղզի են այցելել ռուսական կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն, ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովն ու աշխատանքի նախարար Մակսիմ Տոպիլինը:

Մինչ այդ Պուտինի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ նախագահն առաջիկայում չի ծրագրում Ղրիմ այցելել: