Մոսկվայի ոստիկանությունը մասնավոր տներ թալանող էթնիկ հանցախումբ է ձերբակալել: Ոստիկանության տվյալով` չարագործները գիշերային ժամերին հարձակվել են քոթեջների վրա, ծեծել տանտերերին եւ առեւանգել գույքը` զարդեր, կենցաղային տեխնիկա, դրամական միջոցներ: Ձերբակալվածների մեղքն արդեն ապացուցված է 14 հանցադրվագներով, որոնցից կրած նյութական վնասը ավելի քան 20 մլն ռուբլի է կազմել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ձերբակալվել է Տաջիկստանի 27-33 տարեկան երեք բնակիչ: Նրանց բնակության վայրերի խուզարկման ընթացքում հայտնաբերվել էին գողացված թանկարժեք զարդեր եւ բջջային հեռախոսներ, տրավմատիկ ատրճանակ, դանակներ, 4 դիմակ: Առգրավվել է նաեւ Mercedes-Benz մեքենա, որը գնել էին մի հանցավոր կողոպուտից հետո», - ասել են մամուլի ծառայությունում:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Կազմակերպված հանցախմբի իրականացրած կողոպուտ» հոդվածով: Հոդվածով նախատեսվում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:


























