Կիեւում Ուկրաինայի պենիտենցիար ծառայության վարչությունը ծրագրում է ընդունել Ղրիմում պատիժ կրող մոտ 3 հազար բանտարկյալներին:
Հաղորդվում է, որ գործընթացը կսկսվի, երբ պայմանավորվածություն կձեռքբերվի ՌԴ իշխանությունների հետ: Ըստ որում, իրավապաշտպանները պնդում են, որ դա անհրաժեշտ քայլ է, քանի որ Ղրիմում պատիժ են կրում Ուկրաինայի այլ շրջանների բնակիչներ, ու իրավաբանները մտավախություն ունեն, որ եթե նրանց Կիեւ չտեղափոխեն, մարդկանց Սիբիր կուղարկեն, հաղորդում է TCH.ua-ն:
«Այդքան շատ բանտարկյալների չեն տեղափոխել դեռեւս ստալինյան ժամանակներից, սակայն այն ժամանակ հատուկ նորմեր չկային: Այսօր, այդ քանակությամբ բանտարկյալների տեղ հասցնելու համար կպահանջվի առնվազն 24 ժամ»,-նշել է Էդուարդ Բագիրովը:



























