Ռուսաստանի Լենինգրադի մարզում տասներկուամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել խոր այրվածքներով. մեկ այլ դեռահաս նրա վրա վառելանյութ է լցրել եւ այրել, հայտնում է ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզային վարչությունը:

Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում կատարված արտակարգ դեպքի մասին լուրը ոստիկանությունը ստացել էր մարտի 30-ի առավոտյան:

«Ժամը 02.30 –ի սահմաններում ոստիկանության  114-րդ բաժանմունք հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ  նախօրեին`ժամը 19.00-ին, Վիլոզի գյուղից ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել մի դեռահաս: Ըստ նախնական տվյալի` մարտի 29-ին ժամը 18.00-ին, դեռահասի տարեկիցը կերոսին է լցրել նրա վրա եւ այրել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: