Շվեյցարիայում ոստիկանությունը որոնում է 50,66 կարատ քաշով վարդագույն ադամանդը, որն ինչ-որ կերպով անհետացել է Malca-Amit ընկերության պահոցից:
Թանկարժքե քարի սեփականատեր Սիլա Մուսան կարծում է, որ խարդախության զոհ է դարձել ու դրանում մեղադրում է շվեյցարական պահոցին: Ըստ նրա՝ նախորդ տարվա օգոստոսին ինքը որոշել էր ստուգել, որ քարն ապահով ու անվնաս է, սակայն Malca-Amit-ի աշխատակիցները հաղորդել էին նրան, որ քարն արդեն փոխանցվել էր ինչ-որ գործարարի:
Մինչ այդ, հենց ընկերությունում պնդում են, որ 2008-ին Մուսան ինքն էր տարել իր ադամանդը, ըստ որում, Malca-Amit-ը փաստաթղթեր ունի, որոնք կարող են դա հաստատել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ը:



























