Շվեդական Կարլստադ քաղաքում մեկ օրվա ընթացքում ձերբակալել են մի գողի»
Հաղորդվում է, որ անցած հանգստյան օրերին ոստիկանությունում հաղորդագրություն էր ստացվել կողոպուտի մասին. Forex ընկերության բաժիններից մեկում դանակով զինված անձը պահանջել է իրեն գումար տալ:
Դեպքի վայր ժամանաց ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը 22-ամյա երիտասարդ է: Հարցաքննությունից հետո կողոպտիչին պաշտոնապես ձերբակալել են, սակայն ժամեր անց կալանքի մասին որոշումը չեղյալ է հայտարարվել ու նա ազատ է արձակվել:
Սակայն միեւնույն երեկոյան ոստիկանությունում եւս մեկ ահազանգ է ստացվել: Դեպքի վայր ժամանելով ոստիկանները հայտնաբերել են, որ կողոպտիչը նույն մարդն է եղել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:



























