Հայաստանում ապրիլի 1-5-ը «Ռուսհամագործակցության» ու ՌԴ ԿԳՆ հովանու ներքո կկայանա «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա:

Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը օլիմպիադան անցկացվելու է.

Ապրիլի 1 –ին՝ Երեւանում № 29 դպրոցում ակադեմիկոս Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում:

Ապրիլի 2 –ին՝  Գյումրիի «Ֆոտոն» լիցեյում:

Ապրիլի 3-ին՝ Վանաձորի հատուկ դպրոցում՝ մաթեմատիկայի ու բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ:

Ապրիլի 4-ին՝ Երեւանի «Այբ» ավագ դպրոցում, «Քվանտ» վարժարանում:

Ապրիլի 5-ին՝ Երեւանի Գիտության ու կրթության ռուսական կենտրոնում:

Օլիմպիադային մասնակցելու են հրավիրվել 10 – 12-րդ դասարանի աշակերտները: