Մարտի 30-ին, ժամը 06.45-ին, Երեւանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 30-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 62 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 30-ին, ժամը 12.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել-3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին` Արտենի գյուղի տարածքում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարտի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել սարալանջին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 31-ին, ժամը 01.10-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում` նորակառույց ճանապարհային հանգույցի կամրջի տակ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























