Թուրքիայում մարտի 30-ին անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեների հաշվելու ժամանակ 35 նահանգներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։

Թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հերթական ՏԻՄ ընտրություններում աննախադեպ բան է տեղի ունեցել՝ քվեարկությունից հետո երբ սկսվել են ձայների հաշվարկը, երկրով մեկ մոտ 35 նահանգներում տարբեր ժամերի անջատվել է էլեկտրաէներգիան։

Նշվում է, որ մթության մեջ հայտնված որոշ տեղամասերում դադարեցվել է, իսկ որոշներում ձայների հաշվարկը շարունակվել է հեռախոսների եւ մոմերի լույսի տակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջատար է՝ 44,9 տոկոսով, որին հետեւում են «Ժողովրդա-հանրապետական»՝ 27,3, «Ազգայնական շարժում»՝ 18,2 եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 5 տոկոսին մոտ ձայներով: