Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ոչ պաշտոնական տվյալների համաձայն Իզմիրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվել է 15 տոկոս տարբերությամբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածուին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության կողմից Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքաքում քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըդըրըմն իր զարմանքն է հայտնել պարտության կապակցությամբ՝ պնդելով, թե չէր սպասում, որ այսպիսի տարբերությամբ կպարտվի ընդդիմադիր թեկնածուին։

Նա նշել է. թե չնայած ինքը չի ընտրվել, սակայն պարտավոր է հարգել իզմիրցիների ընտրությունը եւ շնորհակալություն է հայտնել իրեն ընտրողներին եւ աջակցողներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 30-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջատար է՝ 44,9 տոկոսով, որին հետեւում են «Ժողովրդա-հանրապետական»՝ 27,3, «Ազգայնական շարժում»՝ 18,2 եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 5 տոկոսին մոտ ձայներով: