Ղրիմի բնակիչների ուկրաինական անձնագրերը  ն մնում` ռուսական քաղաքացիություն ստանալուց հետո, դրանցում ոչ մի նշումներ չեն արվում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ԴՄԾ-ի անձնագրային բաժանմունքի պետ Ֆեոդոր Կարպովեցը: 

«Քաղաքացիությունից հրաժարվելու պահանջ չկա: Եթե մարդը ընդունել է ՌԴ-ի քաղաքացիություն, նա ՌԴ-ի քաղաքացի է», - ասել է նա:

Կարպովեցը նշել է, որ Ղրիմի բնակիչների ուկրաինական անձնագրերը վավեր են մնում` ռուսական քաղաքացիություն ստանալուց հետո: