Հարավչինական Գուանդուն նահանգում հորդառատ անձրեւների արդյունքում առաջացել են սողանքներ, ինչի արդյունքում ինը մարդ է զոհվել: Եվս տաս մարդ վիրավորվել է, մի քանիսը համարվում են անհայտ կորած:

Վատ եղանակային պայմանները տարածվում են նահանգի ավելի քան 70 հազար քառ.կմ վրա, հաղրդում է «Սինհուան»:

Հորդառատ անձրեւներ են նաեւ հարավային Հուանսի-Չժուանյան ինքնավար մարզում: Այդ շրջանում տեղումներից տուժել է ավելի քան 96 հազար մարդ, փլուզվել է 70 տուն, լրջորեն վնասվել են եւս 1700 շինություններ: