Ռուսաստանցի հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը անմասն չի մնացել Քեսաբի իրադարձություններից:

«Ուկրաինայի Մայդանում ողբերգական իրադարձություններից 40 օր էլ չի անցել, իսկ աշխարհում կրկին դժբախտություն է…Ողբերգություն է Քեսաբում…Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ»,-գրել է Բեզրուկովը Twitter-ում:

Հիշեցնենք, որ մարտի  21-ի վաղ առավոտյան «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալները Թուրքիայի տարածքից ներխուժել են Լաթակիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաք: Հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքից: