Թուրքիայի Սիիրթ նահանգի Թիլոյի շրջանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Բեհմեն Այդընը տան դիմաց զինված հարձակման է ենթարկվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 31-ին, դեռեւս անհայտ անձանց կողմից զինված հարձակման է ենթարկվել Սիիրթի Թիլոյի շրջանում «Բարգավաճում» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Բեհմեն Այդընը, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Հարձակման հետեւանքով վիրավորվել են 5 հոգի։
Ընտրություններում Բեհմեն Այդընը հավաքել էր 39 տոկոս ձայն՝ առջեւում թողնելով իշխող կուսակցության թեկնածուին, որը հավաքել էր 50 տոկոս եւ դարձել քաղաքապետ։
Նշենք, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի տարբեր նահանգներում վիճաբանությունների հետեւանքով 8 սպանություն է տեղի ունեցել։


























