Ռուսաստանի Պետդուման որոշում է կայացրել ՌԴ Սեւծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին: Կողմ են քվեարկել 443 պատգամավորներ:
ՌԴ Սեւծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը Պետդումային նեկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման որոշում էր կայացվել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահի օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Ուկրաինայի ԱԳՆ-ում էլ հայտարարել էին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում տեղակայված Սեւծովյան նավատորմի վերաբերյալ պայմանագրերի չեղյալ հայտարարելը կնշանակի, որ այն Ղրիմում ապօրինի է գտնվելու:
Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկումը
Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ռուսաստանին պատրաստվել Ղրիմից նավատորմը դուրս բերելուն



























