Թաթարստանը Ղրիմում մշտական ներկայացուցչություն կբացի: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկաակոչելով հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ մշտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հրամանագիրը պետության նախագահը ստորագրել է մարտի 29-ին, Բախչիսարայում Ղրիմի թաթարների Կուրուլթայի նիստի ժամանակ: Ղրիմում Թաթարստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Իլմիր Թեմիրգալիեւը, որը նախկինում զբաղեցնում էր «Տեմիրինվեստ գրուպ» ընկերության տնօրենի պաշտոնը եւ ուներ Ղրիմի արդյունաբերության վաստակավոր աշխատողի կոչում:



























