Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 30-ին, ժամը 15.00-ին, 1975 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ եւ 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: