Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել «Հրազդան» տոնավաճառից կատարված գողությունից:

Ոստիկանության լրատվության վարչությունից շաբաթ օրը տեղեկացրել էին, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին, որը մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել էր մեկ պարկ կանացի տաբատ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա պարկով տաբատները գողացել է տոնավաճառի թիվ 94 տաղավարից` սեփականատիրոջը պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: