Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաղորդել է Ղրիմի հարցերով նախարարության ստեղծման մասին: Նոր գերատեսչությունը ղեկավարելու է Օլեգ Սավալեւը, որը նախքան այդ պաշտոնում նշանակվելը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալն էր:

«ՂԻՀ ու Սեւաստոպոլի զարգացումը մեզ համար պետական առաջնայնություն է դարձել: Չեմ թաքցնում, որ այդ խնդրի լուծումը կպահանջի տարբեր գերատեսչությունների ջանքերի կենտրոնացումը»,-ասել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ դա լինելու է մի մարմին, որը համարժեք կլինի Հեռավոր Արեւելքի զարգացման նախարարությանը: