Շվեյցարիան հետաքննություն է սկսել մի շարք բանկերի նկատմամբ, այդ թվում՝ տեղի UBS ու Credit Suisse-ի, ինչպես նաեւ խոշոր օտարերկրյա վարկային կազմակերպությունների:  Բաներին կասկածում են արժույթի շուկաներում մանիպուլյացիաների հարցում:

Կասկածյալների թվում են JP Morgan Chase, Citigroup, Barclays եւ Royal Bank of Scotland-ը:

Մրցակցության հարցերով հանձնաժողովը կարծում է, որ կան նախանշաններ, որ բանկերը դավադրության մեջ են արժութային տարադրամի հարցում, ըստ որում, դա վերաբերում է ամենակարեւոր ու եկամտաբեր տարադրամներին, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: