Ռուսաստանի Ալթայի մարզի թմրաոստիկանները կասեցրել են հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվել է արտասովոր բաղադրատարրերով սինթետիկ թմրանյութեր տարածելով: Ձերբակալության ժամանակ ագրավվել է երկու կիլոգրամ նյութ:
Ինչպես պարզվել է, ապօրինի բիզնեսով երեք մարդ է զբաղվել՝ 25-ամյա գործազուրը, նրա ընկերն ու կինը:
Նրանք թմրանյութերի մեջ ավելացրել են անանուխ՝ արտասովոր համ հաղորդելու: Բացի այդ, թմրանյութերի մեջ հայտնաբերվել է նաեւ շան բուրդ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























