Հայաստանի Սահմանադրական դատարանը, լսելով երկու կողմերի եզրափակից խոսքը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ, հեռացել է որոշում կայացնելու:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ հաշվի առնելով ախատանքի ծավալը, ՍԴ-ն չի հասցնի որոշումն այսօր կայացնել: Չի բացառվում, որ ՍԴ-ն որոշումը կկայացնի վաղը կամ մյուս օրը:

Նշենք, որ օրենքի մի շարք դրույթներ հասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը ներկայացել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը, որոնք եզրափակիչ ելույթով են հանդես եկել:

Գործի շրջանակներում որպես պատասխանող են հանդես գալիս Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոնյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում: