Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանին ռուսական պետության կոնֆեդերալիզացման պլան են առաջարկում, որտեղ ազգային փոքրամասնությունների համար մի քանի պետական լեզուներ կներդրվեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Մեկնաբանելով Ուկրաինայի ֆեդերալիզացման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները, նա անթույլատրելի է համարել Ուկրաինային թելադրելու մոտեցումը, թե ինչպիսի պետական կարգ լինի այդ երկրում, ինչպիսի քաղաքական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային ձեւեր կիրառվեն:

«Կցանկանայինք ռուսական կողմին առաջարկել, նախքան իր վերջնագրային պայմանները ինքնիշխան եւ անկախ երկրին թելադրելը, ուշադրություն դարձնել սեփական երկրում ազգային փոքրամասնությունների, այդ թվում ուկրաինացիների, աղետալի վիճակին: Ինչու Ռուսաստանը, որի անվանման մեջ կա «դաշնություն» բառը, իրական բովանդակություն չի դնում դրանում: Ինչու ավելի լավ լիազորություններ չտալ ազգային սուբյեկտներին, որոնց զարգացումն այսօր ճնշվում է նույնքան դաժանաբար, որքան ցարական եւ խորհրդային շրջաններում: Ինչու Ռուսաստանի քաղաքացիների համար պետական չդարձնել այլ լեզուներ, այդ թվում ուկրաիներենը: Ինչու լայն ինքնավարության, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ անկախության վերաբերյալ հանրաքվեներ չանցկացնել, ՌԴ ազգային սուբյեկտներում»,-նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում: