Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արդեն աջակցում է ֆինների 22 տոկոսը, այսինքն 4 տոկոսով ավելի, քան 2014-ի փետրվարին:

«Հելսինգին սանոմատ» թերթը մարտին հարցում է անցկացրել, որի արդյունքում կարելի է եզրակացնել, որ Ֆինլանդիայի բնակչության 22 տոկոսը աջակցում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, դեմ է 59 տոկոսը, ինչը 5 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշներից, հաղորդում էРostimees-ը:

Արտաքին քաղաքականության ֆիննական ինստիտուտի փորձագետ Չարլի Սալինիուս Պաստերնակի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հեղինակության աճը ակնհայտորեն պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով:

Ավելի վաղ Ֆինլադիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հայտարարել էր, որ չպետք է կուրորեն հավատալ, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կլուծի երկրի ներքին խնդիրները՝ կապված պաշտպանության հետ: