Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սեւանի, Մարտունու, Ճամբարակի եւ Ապարանի ավտոճանապարհներին: տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:



























