Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:



























