Ազգային բարեկեցության լիբիական հիմադրամը ֆրանսիական Societe Generale բանկից 1,5  մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջել՝ արժեթղթերի հետ կապված վնասակար գործարքների համար: Բանկը մեղադրվում է նախկին առաջնորդի որդի Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին միլիոնավոր դոլարների կաշառք վճարելու մեջ:

Ներդրումների լիբիական վարչությունը հայց է ներկայացրել Լոնդոնի Բարձր դատարանին, որում նշվում է, որ հիմնադրամը 2,1 մլրդ դոլար է ներդրել բանկի 2007-2009թթ գործարքների մեջ: Միջոցների էական մասը կորել է:

Բացի այդ, հիմնադրամը փոխհատուցում է պահանջում, իբրեւ թե թեղի ունեցած մեքենայության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:

Իր հերթին Societe Generale-ը վիճարկում է «անհիմն մեղադրանքները, որոնք պարունակվում են լիբիական կողմի հայցի մեջ»: