Եվրահանձնաժողովը պատրաստվում է պարզեցնել մի շարք եվրոպական երկրների վիզաների տրամադրումը: Այս մասին, մարտի 30-ին, գրել է die Welt թերթը՝ վկայակոչելով ԵՄ հանձնակատար Քոննի Հեդեգորդի առաջարկները: Նոր նախաձեռնության նպատակը Շենգենյան գոտու 22 երկրներ այցելությունը հեշտացնելն է, ինչն, իր հերթին, կնպաստի ԵՄ ներսումզբոսաշրջության եւ տնտեսական աճի զարգացմանը:

Հաղորդվում է, որ Հեդեգորդը վիզաների տրամադրման կանոների պարզեցման առաջարկություններ կներկայացնի ապրիլի 1-ին՝ Բրյուսելում: Նախատեսված փոփոխությունների համաձայն՝ վիզա ստացողը կարող է տվյալ երկրում մնալ 90 օրից ավելի: Միաժամանակ, երկրի տարածքում մնալու կոնկրետ ժամկետները չեն նշվում:

Բացի այդ, ԵՄ երկրներում չընդգրկված քաղաքացիները, որոնք նախատեսում են ԵՄ տարածքում բնակվող իր հարազատներին, վիզա ստանալու համար ավելի քիչ փաստաթղթեր կարող են ներկայացնել, հաղորդում է Deutsche Welle-ն:

Այս փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ վիզա ստանալու կանոների պարզեցումը կնպաստի ժողովուրդների եւ մշակույթների միջեւ շփումների մեծացմանը եւ միջմշակութային երկխոսության բարելավմանը: