Ամերիկյան Վիրջինիա նահանգում զարմանալիորեն հաջողակ ընտանիքը մեկ ամսվա ընթացքում երգ անգամ վիճակախաղի տոմս գնելով միլիոնատեր է դրաձել:

Նրանց առաջին շահումը կազմել է մեկ մլն դոլար՝ Powerball վիճակախաղով:

Երկու շաբաթ անց ընտանիքը շահել էր 50 000 դոլար՝ Pick 4 վիճակախաղով, իսկ մեկ օր անց զույգը եւս մեկ միլիոն է շահել՝ ձեռք բերելով Վիրջինիայի սքրեթչ-քարդ վիճակախաղ, հաղորդում է FedPost.ru-ն:

Վիճակախաղի պայմանների համաձայն՝ զույգին առաջարկվել է մեկ միլիոն դոլարը ստանալ երեսուն տարվա ընթացքում, կամ վճարել հարկերը եւ ստանալ մոտ 681 հազար դոլար միանգամից: Զույգը որոշել է շահումն ստանալ միանգամից: