Ուկրաինայում շատ կարեւոր է սահմանադրական փոփոխությունների անցկացումը, որոնք ուղղված են երկրի բոլոր տարածաշրջանների բնակիչների օրինական շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են Ուկրաինայում իրավիճակի տարբեր ասպեկտներ, այդ թվում երկրում կայունության վերականգնմանն ուղղված միջազգային աջակցության հնարավորության հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



























