Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են ենթակա դեպրեսիայի ռիսկի, քան ոչ այնքան գեղեցիկ արտաքին ունեցողները: Նման եզրակացության են եկել Ամստերդամի հոգեբանական աջակցության կենտրոնի հոլանդացի հոգեբանները:
Գեղեցիկ մարդիկ բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների՝ հպարտություն, սեփական եսը չիրացնելու վտանգ, շրջապատի ակնկալիքները չարդարացնելը, նարցիսիզմ, դեպրեսիա եւ այլն:
Մասնագետների կարիքով՝ գրավիչ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների պատճառը թաքնված է ոչ այնքան նրանց արտաքինում, որքան դաստիարակության եւ փոքր հասակից նրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մեջ:
Գեղեցիկ մարդկանց մոտ դեպրեսիայի զարգացման մեծ ռիսկը նկատվում է դեռահասության շրջանում: Սեռական հասունության ընթացքում գեղեցիկ երեխաները ավելի վատ գծեր են ձեռք բերում՝ պայմանավորված վատ դաստիարակությամբ, նրանց վարքը ագրեսիվ է դառնում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հոգեբանները բացատրում են, որ մանկությունից գեղեցիկ երեխաներին առանձնացնում են ծնողներն ու մանկավարժները, նրանց հետ ավելի շատ հույսեր են կապում: Երեխան մշտապես լինելով չափից ավելի ուշադրության կենտրոնում, դուրս չի գալիս սթրեսային վիճակից, եւ նա անընդհատ վախենում է, որ չի արդարացնի սպասելիքները:




























