Քաղցկեղային գոյացությունները կարող են ի հայ գալ ինչպես կանանց մոտ, որոնք բնական մթերքներ են օգտագործում, այնպես էլ նրանց մոտ, որոնք չեն հետեւում իրենց սննդակարգին ու ուտում են բարձր կալորիականությամբ սնունդ: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի մասնագետները:
Գիտնականները կարողացել են հստակ տվյալներ ստանալ՝ հարցում իրականացնելով ավելի քան 600 հազար կանանց շրջանում, որոնց միջին տարիքը 50 է: Հետազոտությունն իրականացվել է ինը տարիների ընթացքում ու հնարավորություն է տվել հասկանալ, թե երկու խմբերից որում է բարձր քաղցկեղի 16 տեսակների ռիսկերը: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այսպիսով, գիտնականները ապացուցել են , որ քաղցկեղի առաջացման վրա ազդում է ոչ թե վնասակար սնունդը, այլ ուրիշ գործոններ՝ սթրեսը, էկոլոգիան եւ այն:




























