Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո, ցրել է կառավարությունը՝ վարչապետ Ժան Մարկ Էյրոյի գլխավորությամբ: Այս մասին նշվում է Մատինյոնի պալատի (կառավարության աշխատակազմ) հուշագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր որոշման մասին Օլանդը կհայտարարի ազգին ուղղված ուղերձում ժամը 20.00-ին: Սպասվում է, որ նոր վարչապետ կդառնա 51-ամյա Մանուել Վալսը, որը մինչ այսօր զբաղեցնում է երկրի ՆԳ նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մարտի 30-ին ավարտվել են հերթական տեղական ընտրությունները: Իշխող Սոցիալիստական կուսակցությունը խոշոր պարտություն է կրել: Փարիզի քաղաքապետի ընտրություններում առաջին անգամ կին է հաղթել՝ 54-ամյա Անն Իդալգոն:


























