Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանել է Սեւան-Մարտունի ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ եւ ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:



























