Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալությունը ավարտել է ուսումնասիրությունները մասնավոր բուհերում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ է տրամադրված, ուսումնասիրությունների արդյունքում մի շարք բուհերի հայտարարվելու են խիստ նկատողություններ, որոշներն էլ կփակվեն: Պատճառը՝ ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված խախտումներն են: Բուհերի անունները, մեր աղբյուրների փոխանցմամբ, հայտնի կդառնան առաջիկա 10 օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ Հայաստանում գործում էին մոտ 70 մասնավոր բուհ, ուսումնասիրությունների առաջին փուլից հետո 30-ը փակվեց: