Ռեգիոնների կուսակցությունների Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինը իր ընտրվելու դեպքում խոստանում է Ուկրաինան դարձնել Մաքսային միության անդամ: Այս մասին ասվում է նրա նախընտրական ծրագրում, հաղորդում է Censor.net-ը:
Փաստաթղթում նշվում է, որ Մաքսային միությանն անդամակցությունը (ներկայումս ՄՄ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը) թույլ կտա հետագայում զարգացնել երկրի արդյունաբերության այնպիսի ռազմավարական ոլորտներ, ինչպիսիք են օդանավաշինությունը, հրթիռաշինությունը, մեքենաշինությունը, էներգետիկան։, IT ոլորտը, ագրոարդյունաբերական համալիրը եւ այլն: Միխայիլ Դոբկինը ընտրողներին խոստանում է ռուսաստանի հետ բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունների շուտափույթ վերականգնում, ինչպես նաեւ միասնական հումանիտար տարածքի ստեղծում:

























