Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Շիրազի փողոցում` գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ոստիկանության «Սամանդ» մակնիշի 385 ՈՍ 02 (վարորդ` ոստ. ենթ. Վ. Հ.) եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 009 ՕՍ 99 պետհամարանիշների (վարորդ` Է. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան, հրդեհ չի հայտնաբերվել: