Ամերիկյան Վաշինգթոն նահանգի Փլիմութ քաղաքի արվարձանում գտնվող գազավերամշակման գործարանում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո փրկարարները սկսել են տարհանել հարյուրավոր մարդկանց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ գազով լի ցիստեռնի պայթյունի հետեւանքով գազային ամպ է գոյացել, որը շարժվում է քաղաքի կողմը: Տեղի բնակիչները հայտնում են, որ պայթյունը զգացվել է 5 կմ շառավղով:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ տուժել է: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























