Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր՝ մարտի 31-ին, հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու քայլերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու քայլերը, որոնք նախանշվել էին նախօրեին Փարիզում կայացած նրանց հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Սերգեյ Լավրովը շփվել է նաեւ իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են «իրերի դրությունը մերձդնեստրյան կարգավորման հարցում, իրավիճակ, երբ պահանջվում է քաղաքական դիվանագիտական ջանքերի ներդրում»:

»Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ հեռախոսազրույցում առաջարկվել է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները եւ համաշխարհային հանրության կողմից դրան աջակցելու քայլերը»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: