Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ենթադրաբար, խախտել է կառավարության խոստումը՝ երթեւեկել առանց ավտոշարասյան եւ ազդանշանների, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ավակովի կորտեժը բռնացրել են արագության գերազանցմամբ երթեւեկելիս: Բացի այդ, այդ ընթացքում խոչընդոտվել է փողոցների երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խոստացել է, որ երկրի ճանապարհներին բոլորը հավասար են լինելու, պաշտոնյաները չեն երթեւեկի ավտոշարասյուներով, եւ նրանց համար չի փակվի երթեւեկությունը: