Հրազդան-Իջեւան երկաթուղային թեւը Հայաստանի կենտրոնից դեպի հյուսիս-արեւելք հարկավոր է վերականգնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել Հաղարծին գյուղի շրջանում սողանքներից տուժած հատվածը:
Երթուղին կունենա բեռների բազա, հավելել է Սաֆարյանը: Մարզի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Բետոնիտ» կոմբինատը, ստպված է բեռնատարներով արտադրանքը հասցնել 74 կմ հեռավորության վրա գտնվող մոտակա երկաթուղային կայարան՝ Վրաստաին սահմանակից Այրում: Սա բարձրացնում է բեռնափոխադրման արժեքը:
Երկաթուղուց կարող է օգտվել մեկ այլ խոշոր ձեռնարկություն՝ «Քարարտ» գործարանը:



























